1 USD - 478.42AMD
1 RUR - 7.43AMD
1 EUR - 517.55AMD
1 GBP - 617.07AMD
1 GEL - 167.09AMD
24.02.2020 | 16:11

1 USD - 64.3008RUR
1 EUR - 1.0819USD
1 GBP - 1.2838USD
Նավթ (WTI) - $52.21բարել
Ոսկի (Gold) - $53.51գրամ
Արծաթ - $601.38կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5701.00/տոննա
Ալյումին - $1676.00/տոննա

«Եվրատեսիլ 2018». երկրորդ կիսաեզրափակիչի հաղթողները

0

Ահա եւ ավարտվեց «Եվրատեսիլ 2018» միջազգային երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ համերգը։ Ժյուրիի եւ հանդիսատեսի քվեարկության արդյունքներով եզրափակիչ անցան հետեւյալ երկրների ներկայացուցիչները՝ Սերբիա, Մոլդովա, Հունգարիա, Ուկրաինա, Շվեդիա, Ավստրալիա, Նորվեգիա, Դանիա, Սլովենիա, Նիդեռլանդներ:

Նշենք, որ առաջին կիսաեզրափակիչից երզրափակիչ են անցել Ավստրիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լիտվայի, Իսրայելի, Չեխիայի, Բուլղարիայի, Ալբանիայի, Իռլանդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները։

Այս երկրների մասնակցիներին եզրափակիչում կմիանան նախորդ տարի հաղթած երկրի՝ Պորտուգալիայի, ինչպես նաեւ մրցույթի կազմակերպիչ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի եւ Իսպանիայի մասնակիցները:

Հավելենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Սեւակ Խանաղյանը, որը ելույթ է ունեցել առաջին կիսաեզրափակիչում, դուրս է մնացել պայքարից:

Եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 12-ին։

https://style.news.am/arm/news/49502/evratesil-2018-erkrord-kisaezrapakichi-haxtoxnery.html

Share.