1 USD - 478.42AMD
1 RUR - 7.43AMD
1 EUR - 517.55AMD
1 GBP - 617.07AMD
1 GEL - 167.09AMD
24.02.2020 | 16:11

1 USD - 64.3008RUR
1 EUR - 1.0819USD
1 GBP - 1.2838USD
Նավթ (WTI) - $52.21բարել
Ոսկի (Gold) - $53.51գրամ
Արծաթ - $601.38կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5701.00/տոննա
Ալյումին - $1676.00/տոննա

Ձմեռային Օլիմպիադայում ռոբոտները ևս մրցել են դահուկավազքում (վիդեո)

0

Փհենչհանի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում դահուկավազք մարզաձևում մրցել են նաև ռոբոտները: Այս մասին գրում է ամերիկյան The Verge կայքը:

Ռոբոտների համար օլիմպիական խաղերում առանձին Edge of Robot: Ski Robot Challenge խորագրով անցկացված մրցությանը մասնակցել է ութ թիմ՝ աշխարհի տարբեր երկրների հետազոտական լաբորատորիաներից, ինստիտուտներից և մասնավոր ընկերություններից: Հաղթող ռոբոտի թիմի մրցանակը $10.000 է սահմանվել:

Ըստ կանոնների, ռոբոտները պետք է ունենային 50 սմ–ից ոչ պակաս հասակ, երկու ոտքի վրա կանգնելու և ինքնուրույն տարածություն հաղթահարելու ունակություն։ Մրցությունն անցկացվել է օլիմպիական ավանի մոտակայքում տեղակայված Welli Hilli Ski կոչվող հանգստյան գոտում: Ռոբոտները պետք է հաղթահարեին 80 մետր երկարությամբ վազքուղին:

Աղբյուրի փոխանցմամբ, ոչ բոլոր ռոբոտներն են կարողացել հասնել եզրագծին. որոշները ցածր ջերմաստիճանի պատճառով ընկել են գետնին: Հաղթող է ճանաչվել MiniRobot Corp. ընկերության Taekwon V ռոբոտը, որը մրցությանը մասնակցող ռոբոտներից ամենացածր հասակն է ունեցել՝ 75 սմ:

 

Աղբյուր՝ PanARMENIAN.Net

Share.