1 USD - 479.05AMD
1 RUR - 7.57AMD
1 EUR - 519.43AMD
1 GBP - 624.63AMD
1 GEL - 167.31AMD
17.02.2020 | 16:11

1 USD - 63.3085RUR
1 EUR - 1.0838USD
1 GBP - 1.3042USD
Նավթ (WTI) - $52.16բարել
Ոսկի (Gold) - $50.90գրամ
Արծաթ - $576.41կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5735.00/տոննա
Ալյումին - $1704.00/տոննա

Սիրակ Մելքոնյանից մինչև Լորիս Ճգնավորյան. Իրանում կանցկացվի «Իրանահայեր» ցուցահանդեսը

0

Իրանի Իսլամական Հանրապետությունում իրականացվելու է «Իրանահայեր» ցուցահանդեսը՝ փետրվարի 25-27-ը, որտեղ ցուցադրվելու են լուսանկարչության, քանդակագործության գործեր և այլ արվեստի աշխատանքներ:

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվելու են Իրանի հայկական համայնքի արվեստագետների՝ Էստամպ գրաֆիկական արվեստի, լուսանկարչության և քանդակագործության գործերը, ինչպես նաև հայ համայնքի ականավոր երաժիշտների և կատարողական արվեստի ներկայացուցիչների կյանքը, ստեղծագործություններն ու նրանց դերակատարումն Իրանի արվեստի զարգացման գործում:

Ցուցահանդեսի շրջանակներում իրենց գործերը կներկայացնեն՝ Էդման Այվազյանը, Զավեն Այվազյանը, Սիմոն Այվազյանը, Ռազմիկ Օհանյանը, Ադիկ Բաղոսյանը, Ալբերտ Բիգջանին, Լիլիթ Տերյանը, Լորիս Ճգնավորյանը, Գառնիկ Տեր- Հակոբյանը, Սմբատ Տեր Կյուրեղյանը, Էդնա Զինալյանը, Վարհամ Սահակյանը, Սիրակ Մելքոնյանը, Ադենա Միրզախանյանը, Լևոն Հաֆթվանը, Երվանդ Նահապետյանը և Սեդրակ Նազարյանը և այլք:

«Իրանահայեր» ցուցահանդեսը կազմակերպվել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան, Իրանի հայկական համայնքի, Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի և «Մանուկյան» թանգարանի համագործակցության արդյունքում:

Բացման արարողությանը՝ «Մեհրսան» պատկերասրահում, ներկա կլինեն ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տ. Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը: Ցուցահանդեսի մուտքն ազատ է բոլորի համար:

 

Share.