1 USD - 479.05AMD
1 RUR - 7.57AMD
1 EUR - 519.43AMD
1 GBP - 624.63AMD
1 GEL - 167.31AMD
18.02.2020 | 16:11

1 USD - 63.3085RUR
1 EUR - 1.0834USD
1 GBP - 1.2997USD
Նավթ (WTI) - $51.68բարել
Ոսկի (Gold) - $51.00գրամ
Արծաթ - $574.89կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5735.00/տոննա
Ալյումին - $1687.00/տոննա

Nokia Corporation ընկերությունը ներկայացրել Է Tesla Cybertruck-ի մրցակցին

0

Նոր պիկապը կարող է երկու անգամ ավելի շատ ճանապարհ անցնել , քան Tesla Cybertrack-ը եւ լիցքավորվել հենց ընթացքի մեջ: Նորույթը ներկայացրել է Nokia Corporation ընկերությունը։

 Պիկապը անվանել են Badger, որի հիմնական առանձնահատկությունն արտասովոր ուժային համակարգն է: Մեքենան հընթացս արտադրում է էլեկտրաէներգիա շարժիչների համար: Թափքի հատուկ ձևի և ագելակման հատուկ համակարգի շնորհիվ էլեկտրամեքենան ավելի արագ է ընթանում և մեկ լիցքավորումով կարող է անցնել մինչև 1500կմ տարածություն:

Պիկապի կառուցվածքում ջրածնային վառելիքի օգտագործման հնարավորություն կա, որն ընթացքի ժամանակ շարժիչն ապահովում է էլեկտրաէներգիայով: Բայց դա ամենը չէ: Մեքենան ունի ավանդական էլեկտրական մարտկոցներ, որոնք կարելի է օգտագործել որպես անկախ էներգամատակարարման աղբյուր:

Նոր պիկապի շարժիչների հզորությունը 900 ձիաուժ է: Մեքենան 2,3 վայրկյանում զարգացնում է 100կմ/ժ արագություն. այն ջրածնային վառելիքով կարող է հաղթահարել 965կմ տարածություն, ևս 480 կմ էլ ՝ մարտկոցների էներգիայի շնորհիվ, ընդհանուր առմամբ 1500կմ՝ առանց վերալիցքավորման:

Վենդորը նաեւ հայտնել է, որ նախատեսում է կառուցել ջրածնային լցակայանների ցանց: Դրանք նախատեսված կլինեն նոր պիկապի համար:

Առայժմ ընկերությունը ոչինչ չի հայտնում վաճառքի մեկնարկի ամսաթվի եւ պիկապի գնի մասին:

Share.