1 USD - 478.35AMD
1 RUR - 7.43AMD
1 EUR - 517.05AMD
1 GBP - 617.79AMD
1 GEL - 167.07AMD
21.02.2020 | 16:11

1 USD - 643008.RUR
1 EUR - 1.0793USD
1 GBP - 1.2896USD
Նավթ (WTI) - $53.45բարել
Ոսկի (Gold) - $52.38գրամ
Արծաթ - $595.85կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5745.00/տոննա
Ալյումին - $1684.00/տոննա

Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի 5-ակի չեմպիոն

0

Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Իտալիայից Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ: Հայ ըմբիշը գերազանցեց մրցակցին 7:1 հաշվով և նվաճեց իր կարիերայի 5-րդ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնություններում:

Ալեքսանյանը Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ պարտության մատնեց թուրք Զենք Իլդեմին, հետո գերազանցեց բուլղար Կիրիլ Միլովին, իսկ կիսաեզրափակիչում էլ առավելության հասավ Ֆինլանդիայից Մատի Էլիաս Կուոմանենի նկատմամբ:

Արթուր Ալեքսանյանը հաղթել է Եվրոպայի առաջնություններում 2012, 2013, 2014, 2018 թվականներին: Գյումրեցի մարզիկը Ռիո դե ժանեյրոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, երեք անգամ էլ հաղթել է աշխարհի առաջնություններում` 2014, 2015, 2017 թվականներին:

Share.