1 USD - 478.35AMD
1 RUR - 7.43AMD
1 EUR - 517.05AMD
1 GBP - 617.79AMD
1 GEL - 167.07AMD
21.02.2020 | 16:11

1 USD - 643008.RUR
1 EUR - 1.0793USD
1 GBP - 1.2896USD
Նավթ (WTI) - $53.45բարել
Ոսկի (Gold) - $52.38գրամ
Արծաթ - $595.85կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5745.00/տոննա
Ալյումին - $1684.00/տոննա

Գյուղացիական աջակցության ծրագրերից 2019-ին օգտվել է 8841 տնտեսավարող

0

Հայաստանում նախորդ տարի 8841 գյուղացիական տնտեսություն օգտվել է պետության կողմից սուբսիդավորվող վարկերից: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե որքան շահառու է ընդգրկվել կառավարության կողմից ներկայացված ծրագրերում:

« 2019-ի ընթացքում նախատեսել էինք, որ պետք է ունենանք 8380 վարկառու ընդհանուր գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրից,  ունենք 8841:Այս ծրագրի շրջանակում անկախ ոլորտային սահմանափակումներից այն գյուղացիական տնտեսությունները, որոնք 3-15 մլն դրամ վարկավորման համար դիմում են կառավարության հետ համագործակցող ֆինանսական հաստատություններին, ստանում են 7 տոկոսային կետի չափով սուբսիդավորում»,-ասաց Խաչատրյանը:

Նա նշեց՝ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում ունեցել են 217 դիմորդ, որոնք 1.7 մլրդ դրամի չափով սարքավորումների լիզինգային վարձակալության գործարքներ են կնքել:  Նախարարը հիշեցրեց, որ տարեվերջին մեկնարկել են ևս 2 կարևոր ծրագրեր՝ բուսաբուծության և անասնաբուծության ոլորտներում, սակայն դեռ թվային ցուցանիշներ հաղորդելը վաղ է:

Share.