1 USD - 478.35AMD
1 RUR - 7.43AMD
1 EUR - 517.05AMD
1 GBP - 617.79AMD
1 GEL - 167.07AMD
21.02.2020 | 16:11

1 USD - 643008.RUR
1 EUR - 1.0793USD
1 GBP - 1.2896USD
Նավթ (WTI) - $53.45բարել
Ոսկի (Gold) - $52.38գրամ
Արծաթ - $595.85կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5745.00/տոննա
Ալյումին - $1684.00/տոննա

GoogleMaps-ն ու YouTube-ում կոնտենտից գումար գեներացնելը հայ մասնագետների բանակցությունների թեման են

0

Google Maps-ում քարտեզների վրա առկա սխալները շտկելու և YouTube-ում Հայաստանից դրվող բովանդակությունից գումար գեներացնելու նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների երկու համաշխարհային հսկաների հետ հայ մասնագետների բանակցությունները շարունակվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավված են մարդիկ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ մեր հայրենակիցներն ու ընկերները: Այդ խումբն ինտենսիվ աշխատանք է տանում ընկերությունների ներսում՝ թե YouTube-ի, թե Google Maps-ի և թե PayPal-ի ուղղություններով: Ըստ էության՝ մենք աշխատանքային մշակույթ ենք ստեղծում՝ ունենալ աշխատանքային խումբ, որն այդ մեծ ընկերություններին վերաբերվող ցանկացած հարցի համար գիտի, թե ինչպես անել, ինչպես լուծում ստանալ»,-ասաց Արշակյանը:

Աշխատանքային խմբում ներառված են նախարարության աշխատակիցներ, հայտնի բլոգերներ, ԱՄՆ-ում այդ խոշոր կորպորացիաներում աշխատող հայեր: Արշակյանը նկատեց՝ գործընթացը երկար է տևում, քանի որ բյուրոկրատական ընթացակարգեր կան, և մասնագետները փորձում են ճկուն կերպով որևէ ձև գտնել՝ այդ հարցերը լուծելու նպատակով:

Անդրադառնալով Google Maps-ում առկա խնդրին՝ նախարարը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները Խորհրդային միության քարտեզներ են: «Դրանք Հայաստանում ադրբեջանական փոքրիկ անկլավներ են ցույց տալիս Տավուշի մարզում: Եվ արդյունքում նավիգացիան չի կարողանում կողմնորոշել՝ այդ ճանապարհով կարելի՞ է գնալ, թե ոչ: Դա զբոսաշրջիկների, նաև ՀՀ քաղաքացիների համար անհարմարություններ է ստեղծում: Այդ անկլավները պետք է վերացնել։ Մենք ճշգրիտ քարտեզը պետք է տրամադրենք, որ այդ քարտեզով գծվի, և անկլավները վերանան»,-ասաց նա ու նշեց՝ անհրաժեշտ է հիմնավորել նրանով, որ այցելուները չմոլորվեն, չմտածեն, թե Ադրբեջանում են:

Նախարարը նշեց՝ պետք է տրվի նաև հակամարտության գոտու քարտեզը. միայն իրենց գերատեսչությամբ հարցը չի լուծվի, ներառված են տարբեր կառույցներ:

Ինչ վերաբերում է վիդեոբովանդակության տարածման ու պահպանման հսկայի հետ բանակցություններին, նախարարի խոսքով, այն ուղղված է նրան, որ ներկայում Հայաստանը ներառված չէ YouTube-ի գործընկերների ծրագրում (Youtube Partner Program)-ում: Այդ ծրագրում ներառված լինելը թույլ է տալիս «YouTube»-ում դրվող բովանդակությունից գումար գեներացնել: Հայաստանցի բլոգերները ներկայում կարող են գումար գեներացնել, սակայն հնարավոր չէ այն հայկական բանկային քարտով հանել: Բլոգերները, այն ընկերությունները, որոնք ուզում են կոնտենտից գումար աշխատել, այլ երկրներում են գրանցում իրենց ընկերությունները։

Ներկայում YouTube-ի հետ տարվող աշխատանքների արդյունքում Հայաստանն ուզում է հասնել նրան, որ հայաստանցի բլոգերները գումար գեներացնեն՝ Հայաստանում գրանցված լինելով:

«Բացի այդ, ուզում ենք այնպես անել, որ հնարավոր լինի որոնման համակարգում հայալեզու բովանդակությունը հեշտորեն նույնականացնել: Այսինքն՝ մեծ հաշվով հայկական կոնտենտը հնարավոր լինի ֆիլտրել, նույնականացնել և «դարակներում դասավորել»»,-ասաց Արշակյանը:

Աննա Գրիգորյան

Share.