1 USD - 478.35AMD
1 RUR - 7.43AMD
1 EUR - 517.05AMD
1 GBP - 617.79AMD
1 GEL - 167.07AMD
21.02.2020 | 16:11

1 USD - 643008.RUR
1 EUR - 1.0793USD
1 GBP - 1.2896USD
Նավթ (WTI) - $53.45բարել
Ոսկի (Gold) - $52.38գրամ
Արծաթ - $595.85կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5745.00/տոննա
Ալյումին - $1684.00/տոննա

Տյառնընդառաջի օրը հայ առաքելական եկեղեցիներում կանցկացվի նորապսակների օրհնության կարգ

0

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը:

՝Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ օրը նշվում է Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո և համարվում է անշարժ տոն:

«Ըստ Աստվածաշնչի՝ Մարիամը քառասուն օրական Հիսուսին տարել է տաճար՝ Աստծուն ընծայելու: Այնտեղ Սիմեոն անունով մի ծերունի, ում Սուրբ հոգուց հրամայված էր, որ չմահանար մինչև չտեսներ Իսրայելի փրկչին՝ առաջնորդվելով Աստծո հրամանով, ճանաչել և ընդառաջ է գնացել մանուկ Հիսուսին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը»,- ասաց Տեր Եսային:

Նրա խոսքով՝ այդ նույն խորհուրդը փոխանցվել է հայ առաքելական եկեղեցու  բոլոր հետևորդներին, երբ հավատացյալները, տոնի խորհրդին ընդառաջ, փորձում են Աստծո նկատմամբ իրենց հավատը, հույսն ու վստահությունը  ավելի զորացնել:

«Փետրվարի 13-ին եկեղեցում ժամերգությունից հետո արվում է Տյառնընդառաջի նախատոնակը՝ նորապսակների համար խարույկ է վառվում, որի վրայով նրանք թռչում են: Փետրվարի 14-ին էլ մատուցվում է տոնական պատարագ, ինչից հետո կատարվում է նորապսակների օրհնության կարգ»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Խարույկ վառելու արարողության ծեսը պահպանվել է նախաքրիստոնեական շրջանից:  Կրակը ժողովրդական սովորույթ է, խաղ, սակայն ոչ պաշտամունք:

Share.