1 USD - 478.35AMD
1 RUR - 7.43AMD
1 EUR - 517.05AMD
1 GBP - 617.79AMD
1 GEL - 167.07AMD
21.02.2020 | 16:11

1 USD - 643008.RUR
1 EUR - 1.0793USD
1 GBP - 1.2896USD
Նավթ (WTI) - $53.45բարել
Ոսկի (Gold) - $52.38գրամ
Արծաթ - $595.85կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5745.00/տոննա
Ալյումին - $1684.00/տոննա

Նոր նմուշի հայտարարագրեր պաշտոնյաների համար. դրանք շուտով հասանելի կլինեն

0

Շուտով շրջանառության մեջ կդրվեն նոր նմուշի հայտարարագրեր:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը նշեց, որ տարին սկսում են նոր հայտարարագրերով: Դրանք ամբողջովին համապատասխանեցված են «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջներին: Հանձնաժողովը նոր նմուշները մշակել է ՀՀ արդարադատության նախարարության հետ: Դրանք հունվարի 30-ին հաստատվել են կառավարության կողմից:

«Այս պահին հայտարարագրերի նմուշները գտնվում են տեխնիկական ինտեգրման փուլում, դեռևս հասանելի չեն հայտարարատուներին, սակայն շատ կարճ ժամկետում նախատեսում ենք մեկնարկ տալ 2020 թվականի հայտարարագրման պրոցեսին»,-ասաց Լիլիթ Ալեքսանյանը:

Ներկայացնելով մանրամասներ՝  նա նշեց, որ նոր նմուշները ներառում են շահերի հայտարարագրումը, ինչպես նաև որակական վերլուծության համար անհրաժեշտ տվյալներ, որպեսզի պարզապես չհիմնվեն քանակական տվյալների վրա:

«Օրինակ՝ դրամական միջոցները նախորդ հայտարարագրերում նշվել են ամբողջական ձևով: Նոր հայտարարագրերում մենք փորձել ենք առանձնացնել, թե այդ դրամական միջոցներն ինչ ձևով են պահվում հայտարարատու անձի կողմից»,-ասաց Լիլիթ Ալեքսանյանը: Մեկ այլ օրինակ՝ գույքի և եկամուտների հետ կապված գործարքներին վերաբերող: Դա ենթադրում է, որ ոչ միայն փաստացի արձանագրվում են այդ օրվա դրությամբ ունեցած եկամուտներն ու գույքը, այլև գույքի հետ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև ֆինանսական հոսքերը, դրանց ծագման աղբյուրները: Դա ոչ միայն վերաբերում է պաշտոնական անձին, այլև նրա ընտանիքի անդամներին:

Լիլիթ Ալեքսանյանը նշեց, որ փորձել են այս փուլում ներդնել ավտոմատացված լուծումներ: Այս անգամ հայտարարատուներին ծանուցումները լինելու են ամբողջովին ավտոմատացված:

Այն դիտարկմանը, թե մինչև 2020 թվականի մարտի 31-ը բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հայտարարագրեն իրենց ունեցվածքը, սակայն հայտարարագրերը դեռ չկան, Լիլիթ Ալեքսանյանը պատասխանեց, թե, ամենայն հավանականությամբ, հայտարարագրման գործընթացը կկարողանան սկսել հաջորդ շաբաթվա վերջին: Բոլոր հայտարարատու անձինք կստանան ծանուցումներ պատշաճ կերպով: Հանձնաժողովն իր ամբողջ աշխատակազմով պատրաստ կլինի աջակցել բոլոր հայտարարատուներին:

Լիլիթ Ալեքսանյանը նշեց, որ միջազգային գործընկերների հետ մշակում են հայտարարագրերի նոր հարթակի ձևավորման պրոցեսը: Դեռևս դա գաղափարի փուլում է, ամեն դեպքում հանձնաժողովը նախատեսում է մինչև ամռան ամիսներն ունենալ հստակ տեխնիկական առաջադրանքը: Նոր հարթակը կվերաբերի թե՛ հայտարարագրերի տվյալների հավաքագրմանը, թե՛ վերլուծությանը, թե՛ հետագա հրապարակմանը:

Share.