1 USD - 478.42AMD
1 RUR - 7.43AMD
1 EUR - 517.55AMD
1 GBP - 617.07AMD
1 GEL - 167.09AMD
24.02.2020 | 16:11

1 USD - 64.3008RUR
1 EUR - 1.0819USD
1 GBP - 1.2838USD
Նավթ (WTI) - $52.21բարել
Ոսկի (Gold) - $53.51գրամ
Արծաթ - $601.38կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5701.00/տոննա
Ալյումին - $1676.00/տոննա

Հայկական առաջին օրգանական գինին՝ միջազգային ցուցահանդեսում

0

«Գինու մշակույթն օրեցօր զարգանում է, եւ աշխարհում  առավել տարածում է  գտնում  օրգանական գինեգործությունը: Ինչու՞ օրգանական, քանի որ այն,  ի տարբերություն  ավանդական գինեգործության, արտադրվում է առանց քիմիկատներից մշակված խաղողից: Այսինքն, նախ պետք է  օրգանական խաղողագործություն  սկսել, ապա միայն հումքը  օրգանական գինու վերածել: Աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես՝ Գերմանիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, բավական մեծ է օրգանական գինու սպառման  պահանջարկը, քանի որ այն, օրգանական հումքից պատրաստված լինելով, օգտակար է առողջությանը եւ, լինելով ոգելից խմիչք, չի պարունակում առողջությունը վտանգող որեւիցե տարր:

Վայոց ձորի Արենի համայնքում երեք տարի է՝ զարկ է տրվել օրգանական խաղողագործությանը, իսկ այս տարի Հայաստանը   թողարկեց առաջին  օրգանական գինին խորհրդանշական անուններով՝ «6100», «Խաչմերուկ»: Սեւ արենի տեսակի խաղողից ստացվող «6100»-ը խորհրդանշում է  հենց Հայաստանի գինեգործության տարիքը:

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի   Մուրադյանը  «ՀՀ»-ի  հետ զրույցում նկատեց, որ օրգանական գինու պահանջարկն անգամ ներքին շուկայում այնքան  մեծ է, որ մի քանի հազար շիշ են արտադրել եւ չեն կարող  մեծ քանակով արտահանել»:

Share.