1 USD - 478.42AMD
1 RUR - 7.43AMD
1 EUR - 517.55AMD
1 GBP - 617.07AMD
1 GEL - 167.09AMD
24.02.2020 | 16:11

1 USD - 64.3008RUR
1 EUR - 1.0819USD
1 GBP - 1.2838USD
Նավթ (WTI) - $52.21բարել
Ոսկի (Gold) - $53.51գրամ
Արծաթ - $601.38կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5701.00/տոննա
Ալյումին - $1676.00/տոննա

10 հավելված, որ փոխում են մեր կյանքը

0

Դրանք օգնում են մեզ լավ պլանավորել օրը, արագ լուծել որոշ խնդիրներ, հեշտ կազմակերպել առօրյան։

Notion
Այս հավելվածը բոլոր նրանց համար է, ովքեր հոգնել են անվերջ ցուցակներից, առաջադրանքների տետրերից, նպատակների և անելիքների գրանցման տարբեր առանձին հավելվածներից։ Այս ծրագիրը թույլ է տալիս մեկ տեղում հավաքել բոլոր ցանկերը, առաջադրանքներն ու անելիքները։

TripAdvisor
Պարտադիր տուրիստական ծրագրերից մեկը, որտեղ կարելի է գտնել սրճարանների, ռեստորանների, տեսարժան վայրերի և կացարանների մասին տեղեկատվություն: Ծառայությունների տվյալների բազայում կան միլիոնավոր նշումներ, և այն կարող եք օգտագործել ցանկացած տուրիստական երկրում:

Trello
Kanban համակարգի վրա կառուցված առաջադրանքների կառավարիչ: Այս համակարգը ենթադրում է առաջադրանքների դասավորում քարտերի վրա, քարտերը՝ սյուների, իսկ սյուներն էլ՝ տախտակների վրա:
Ծառայությունը հարմար է բազմաֆունկցիոնալ նախագծերի, ինչպես նաև անձնական ամենօրյա գործերի իրականացման մոնիտորինգի համար:

Pocket
Այստեղ կարող եք պահել այն բոլոր նյութերը, որոնք ցանկանում եք ավելի ուշ կարդալ։ Եթե բրաուզերներում հոդվածները կամ գրքերը կարող են հանգիստ կորչել կամ ջնջվել պատմության հետ, ապա այս ծրագրում նման խնդիրներ չեն լինի։

Tinder
Ծանոթությունների կայքերը շատ են, բայց դրանք ոչ միշտ են ապահով և հաճախ պարունակում են շատ վիրուսներ, ինչպես նաև վտանգավոր են անձնական տվյալների համար։ Այս հավելվածը թույլ է տալիս ծանոթություններ հաստատել՝ հաշվի առնելով, թե որտեղ եք գտնվում։

Տաքսի պատվիրելու օնլայն հարթակներ
Հայաստանում չկա ամենահայտնի Uber-ը, սակայն տաքսի պատվիրելու օնլայն ծառայությունները շատ տարածված են։ Վերջին տարիներին դրանց թիվը բավականին աճել է։ Օնլայն տաքսի պատվիրելու առաջին ծառայությունը Հայաստանում հենց հայկական gg-ն էր։

Telegram
Սա և առհասարակ բոլոր մեսինջերները դարձել են առօրյայի անբաժան մաս, քանի որ թույլ են տալիս անվճար շփվել այլ օգտատերերի հետ՝ թե՛ զանգերի, տեսազանգերի, և թե՛ նամակագրության միջոցով։ Բացի այդ, մեսինջերը հեշտ և արագ եղանակ է լուսանկարներ և տեսանյութեր փոխանցելու համար։
Telegram-ը ոչ միայն առաջարկում է վերը նշված գործառույթները, այլ նաև առաջարկում է մի շարք հետաքրքիր և ժամանակակից ալիքներ՝ նորությունների ծանոթանալու, սիրելի աստղերի հետ «շփվելու» և քննարկումների համար։

Google-ի քարտեզներ
Google-ի քարտեզային ծառայությունը կհաղորդի խցանումների մասին, կօգնի ձեզ տեղերը գտնել՝ ըստ օգտատերերի նշումների, և, անհրաժեշտության դեպքում, թույլ կտա բեռնել քարտեզի ձեր ցանկացած մասը՝ առանց ինտերնետի օգտագործման համար: Եվ Google քարտեզներում, իհարկե, կա փողոցները դիտելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս չմոլորվել աշխարհի ցանկացած կետում։

Երաժշտական ծառայություններ
Սիրելի երգերը լսելու համար անհրաժեշտ չէ ծանրաբեռնել սմարթֆոնները ֆայլերով, և, առավել ևս, կարիք չկա բեռնել երաժշտությունն անծանոթ և վտանգավոր աղբյուրներից։

Երաժշտական ծառայությունները հիմնականում վճարովի են, բայց թույլ են տալիս առանց լրացուցիչ ջանքերի և վտանգների՝ լսել սիրելի երաժշտությունը՝ սիմվոլիկ գումարի դիմաց։

Արագ հրամաններ
Եթե նախկինում սմարթֆոնների վրա կային «տաք կոճակներ», որոնք թույլ էին տալիս արագ իրականացնել ինչ-որ գործառույթ, ապա հիմա դրանք արվում են արագ հրամանների միջոցով։ Դրանցից շատերը ժամանակակից սմարթֆոններում հնարավոր է իրականացնել ձայնային օգնականների և ժեստերի միջոցով։
Նման արագ հրամաններ հնարավոր է գտնել օպերացիոն համակարգերի կարգավորումներում, կամ բեռնել համացանցից։

Share.