1 USD - 478.42AMD
1 RUR - 7.43AMD
1 EUR - 517.55AMD
1 GBP - 617.07AMD
1 GEL - 167.09AMD
24.02.2020 | 16:11

1 USD - 64.3008RUR
1 EUR - 1.0819USD
1 GBP - 1.2838USD
Նավթ (WTI) - $52.21բարել
Ոսկի (Gold) - $53.51գրամ
Արծաթ - $601.38կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5701.00/տոննա
Ալյումին - $1676.00/տոննա

5G-ն մյուս տեխնոլոգիաների հետ միասին կփոխի մեր կյանքն այնպես, ինչպես էլեկտրականությունը 20-րդ դարում

0

5G-ն մյուս տեխնոլոգիաների հետ միասին առաջիկա տասնամյակներում կփոխի մեր կյանքն այնպես, ինչպես այն փոխեց էլեկտրականությունը 20-րդ դարում։ Այս մասին հայտարարել է Huawei-ի տնօրենների խորհրդի ժամանակավոր ղեկավար Գո Պինը, հայտնում է HighTech+-ը։

«1875թ․ փարիզյան կայարանները սկսեցին օգտագործել էլեկտրական լուսավորությունը։ 1879թ․ Սան Ֆրանցիսկոյի էլեկտրակայանը սկսեց վաճառել էլեկտրաէներգիան։ Դրանք պատմական փոփոխություններ էին։ Ավելի ուշ, քսաներորդ դարում էլեկտրաէներգիան զգալիորեն բարձրացրեց արտադրողականությունը բոլոր ոլորտներում։ Էլեկտրական դարը սկսվեց լուսավորումից»,- հիշեցրել է նա։

Փոփոխությունների նման հսկայական պոտենցիալ իր մեջ ունի նաեւ 5G-ն, վստահ է Գո Պինը։ «5G գումարած Իքսը կստեղծեն նոր խելացի դարաշրջան։ Այդ Իքսը կարող է լինել արհեստական բանականությունը, մեծ տվյալները կամ VR/AR-ը, ինչպես նաեւ այլ տեխնոլոգիաներ։ Ինչպես բոլորդ գիտեք, 5G-ի գործարկումը նոր է սկսվում։ ԱԲ-հավելվածները շատ ոլորտների համար դեռեւս գտնվում են բեղմնավորման վիճակում։ Ես վստահ եմ, որ ապագայում այդ համադրությունը՝ 5G գումարած Իքս, կստեղծի անթիվ հնարավորություններ գործարարների համար»,- հավելել է նա։

3G-ի եւ4G-ի կապը միավորել է մարդկանց, հայտարարել է թոփ-մենեջերը։ Իսկ 5G-ն շրջադարձային կետ է հեռակոմունիկացիոն ամբողջ տեխնոլոգիայի համար․ «Այն կօգտագործեն բոլոր ոլորտներում, եւ այն կդառնա զարգացման գլխավոր շարժիչը»։

Share.