1 USD - 479.05AMD
1 RUR - 7.57AMD
1 EUR - 519.43AMD
1 GBP - 624.63AMD
1 GEL - 167.31AMD
18.02.2020 | 16:11

1 USD - 63.3085RUR
1 EUR - 1.0834USD
1 GBP - 1.2997USD
Նավթ (WTI) - $51.68բարել
Ոսկի (Gold) - $51.00գրամ
Արծաթ - $574.89կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5735.00/տոննա
Ալյումին - $1687.00/տոննա

Հայկական ավանդական հնագույն ուտեստները, որոնք հասել են մինչև մեր օրեր և նույնչափ սիրված մնացել

0

Անուշապուր

Անուշապուրը հայկական ազգային խոհանոցի հնագույն աղանդերներից մեկն է: Հնում այն զարդարում էր ամանորյա և սուրբծննդյան սեղանները՝ խորհրդանշելով նոր տարվա բարի սկիզբ:

Բաղադրատոմսը՝ ցորեն, չիր, մեղր, շաքարավազ, ջուր:

Գառնի յարախ

Գառնի յարախը բազմադարյա պատմություն ունեցող հայկական ուտեստ է: Այսօր այն նույնքան հայտնի է Հայաստանում, որքան և նախկինում:

Բաղադրատոմսը՝ տավարի ֆարշ, սմբուկ, բուլղարական պղպեղ, սոխ, կարմիր պղպղեղ, սխտոր:

Դոլմա

Հայկական աղբյուրներում դոլման առաջին անգամ հիշատակվել է V դարում: Հնում դոլման պատրաստում էին մսի ընտիր կտորներից և խաղողի տերևներից: Պատրաստման այս եղանակը մինչ օրս օգտագործվում է Սյունիքում:

Բաղադրատոմսը՝ խաղողի/կաղամբի թփեր, միս, սոխ, համեմունքներ, բլղուր:

Արիշտա

Արիշտան ավանդական հայկական ուտելիք է, որն առաջին մակարոնների նախատիպն է: Այսօր այն ուտում են մսի, ձկան կամ բանջարեղենի հետ միասին:

Բաղադրատոմսը՝ ջուր, ալյուր, ձու, աղ:

Խաշիլ

Սուրբ Սարգսի՝ սիրո և երիտասարդության բարեխոսի օրն անվանում են նաև «Խաշիլի օր»: Այս ուտեստը Հայաստանի տարբեր մարզերում տարբեր կերպ են պատրաստում: Առավել տարածված է ներքոհիշյալ բաղադրատոմսը:

Բաղադրատոմսը՝ փոխինձ, սոխ, յուղ, աղ:

Ավելուկով ապուր

Հայկական ավանդական այս տաք ուտեստի բաղադրատոմսը հասել է մինչև մեր օրեր և սիրված է հայկական բոլոր ընտանիքներում:

Բաղադրատոմսը՝ յուղ, սոխ, ոսպ, ջուր, ավելուկ, խոշոր աղ, ալյուր, ընդեղեն:

Վանախաշ/Քյալագոշ

Վանախաշը հայտնի է եղել վանահայերի շրջանում: Այժմ այն մեծ տարածում ունի Սյունիքում, սակայն նախկինում Հայաստանի տարբեր շրջաններում այն տարբեր եղանակներով են պատրաստել՝ պահածոյացված մսով կամ առանց դրա:

Բաղադրատոմսը՝ ոսպ, լավաշ, չորաթան, սոխ, արևածաղկի ձեթ:

Ղափամա

Դարերից եկած այս կերակուրը հնում մատուցվում էր հարսանիքների ժամանակ, որպեսզի նորապսակների կյանքը քաղցր, հարուստ ու գունավոր լիներ, ինչպես դդմի պարունակությունը: Ղափաման վառարան դրված դդում է՝ լցոնված բրնձով և չորամրգերով՝ եփված մեղրով ու յուղով:

Բաղադրատոմսը՝ դդում, բրինձ, չորամրգեր, ընդեղեն, յուղ, համեմունքներ, մեղր:

Մշոշ

Մշոշը ավանդական հայկական ուտեստ է, որը մշտապես զարդարել է ամանորյա սեղանները: Այն պատրաստում էին կավե ամաններում:

Բաղադրատոմսը՝ ոսպ, բուսական յուղ, սոխ, ծիրանաչիր, ընդեղեն, աղ:

Կճեխաշ

Եվս մի յուրահատուկ ուտեստ է կճեխաշը՝ կճուճում պատրաստված խաշը: Հնում այն Ամանորի գիշերը թողնում էին թոնրի մեջ, իսկ առավոտյան մատուցում տապակած սոխի կամ յուղի հետ:

Բաղադրատոմսը՝ լոբի, եգիպտացորեն, ցորեն, ոլոռ, համեմունքներ, յուղ:

Share.