1 USD - 479.05AMD
1 RUR - 7.57AMD
1 EUR - 519.43AMD
1 GBP - 624.63AMD
1 GEL - 167.31AMD
18.02.2020 | 16:11

1 USD - 63.3085RUR
1 EUR - 1.0834USD
1 GBP - 1.2997USD
Նավթ (WTI) - $51.68բարել
Ոսկի (Gold) - $51.00գրամ
Արծաթ - $574.89կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5735.00/տոննա
Ալյումին - $1687.00/տոննա

Էկլերի ամենահաջողված բաղադրատոմսը, միշտ ընտիր է ստացվում. փորձեք ու կհամոզվեք

0

Բաղադրիչներ`

  • Ջուր՝ 1 բաժակ,
  • Աղ՝ մի պտղունց,
  • Մարգարին՝ 125 գրամ,
  • Ալյուր՝ 1 բաժակ,
  • Ձու՝ 6 հատ,

Կրեմի համար

  • Կաթ՝ 0,5 լ,
  • Ձու՝ 2 հատ,
  • Շաքարավազ՝ 1 բաժակ,
  • Ալյուր՝ 2 ճաշի գդալ,
  • Օսլա՝ 2 ճաշի գդալ,
  • Կարագ՝ 200 գրամ,

Գլազուրի համար

  • Թթվասեր՝ 2 ճաշի գդալ,
  • Շաքարավազ՝ 0,5 բաժակ,
  • Կարագ՝ 50 գ,
  • Կակաո՝ 2 ճաշի գդալ

    Պատրաստման եղանակը

    Կաթսայի մեջ լցնել ջուր, ավելացնել աղը, տաքացնել և ավելացնել մարգարինը և եռացնել: Հենց եռա, ավելացնել ալյուրը և անընդհատ խառնելով եփել մոտ 10 րոպե մարմանդ կրակի վրա: Կրակից վերցնել և մեկ-մեկ ավելացնել ձվերը և լավ խառնել:

    Ջեռոցի տապակը յուղապատել, խմորը ջրով թրջած գդալի օգնությամբ կամ խոհարարական պարկով լցնել  տապակի վրա՝  իրարից որոշակի հեռավորության վրա:

    Եփել 180 աստիճանի տակ 40 րոպե: Եփվելու ընթացքում ջեռոցի դուռը չբացել:

    Կրեմը պատրաստեու համար  կաթսայի մեջ լցնել կաթը և տաքացնել, առանձին հարել ձվերը շաքարավազով, ավելացնել ալյուրն ու օսլան և ստացվածը ավելացնել կաթին: Երբ զանգվածը համասեռ դառնա, ավելացնել կարագը, լավ խառնել:

    Գլազուրը պատրաստելու համար կարագը հալեցնել, ավելացնել թթվասերը, շաքարավազը և կակաոն: Անընդհատ խառնել, որպեսզի ստացվի համասեռ զանգված: Երբ էկլերները լիովին սառչեն, լցոնել կրեմով և  վրան գլազուր լցնել:

Share.