1 USD - 479.05AMD
1 RUR - 7.57AMD
1 EUR - 519.43AMD
1 GBP - 624.63AMD
1 GEL - 167.31AMD
18.02.2020 | 16:11

1 USD - 63.3085RUR
1 EUR - 1.0834USD
1 GBP - 1.2997USD
Նավթ (WTI) - $51.68բարել
Ոսկի (Gold) - $51.00գրամ
Արծաթ - $574.89կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5735.00/տոննա
Ալյումին - $1687.00/տոննա

Հայաստանից ապրանքների արտահանումը մայիսին աճել է 11,7 տոկոսով

0

Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի օպերատիվ տվյալների՝ այս տարվա մայիսին 2018-ի նույն ամսվա համեմատ արձանագրվել է ապրանքների արտահանման 11.7% աճ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ տվյալների՝ որոշ ապրանքային խմբերի արտահանումն աճել է երկնիշ ցուցանիշներով ինչպես մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, այնպես էլ 2019-ի հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«Արտահանման կառուցվածքում  այս ամիս ևս նկատվել է աճի մեծ ներուժ ունեցող ոչ ավանդական ապրանքների արտահանման դրական դինամիկա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Share.